Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք առաջարկում ենք այնպիսի հայեցակարգեր, որոնք իրականում միտված են Հայաստանի տնտեսական վերածննդին ու կայուն ապագային. Շաքե Իսայան
«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը կազմակերպել է «Առաջարկ Հայաստանին․ Նոր տնտեսական քաղաքականություն» թեմայով պանելային քննարկումը։
ԲՀԿ նախկին պատգամավոր Շաքե Իսայանն ասաց. «Այս ամիսների ընթացքում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում մի շարք կարևոր ոլորտային հայեցակարգեր են հանրության դատին ներկայացվել, որոնց թվում են ներդրումային քաղաքականության զարգացման հայեցակարգը, ՀՀ անհրաժեշտ տնտեսական և ենթակառուցվածքային մեգանախագծերը, բանկային համակարգերի խնդիրների վերլուծությունն ու առաջարկ վերուծումները, կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ առաջարկները, արտակարգ իրավիճակների ծառայության բարեփոխոմների հայեցակարգը, երաշխավորված խաղաղության հայեցակարգը։
Առաջիկայում կներկայացնենք նաև Գյումրու զարգացման հայեցակարգը։
Մենք առաջարկում ենք այնպիսի հայեցակարգեր, որոնք իրականում միտված են Հայաստանի տնտեսական վերածննդին ու կայուն ապագային»։

