Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպառողական համակարգը բերում է գնաճ, հետևանքը՝ աղքատություն, այս մոդելը զարգացման չի բերում. Միքայել Մելքումյան
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տնտեսությունը սպառողական բնույթ ունի, 90 տոկոսից ավելի, այսինքն մենք ունենք 90 տոկոս սպառում-ՀՆԱ»,-«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությամբ կազմակերպված «Առաջարկ Հայաստանին․ Նոր տնտեսական քաղաքականություն» պանելային քննարկմանն ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։
Ըստ նրա, նորմալ չէ, որ սպառման ծավալն այդքան մեծ է, և ունենք սպառողական հասարակություն։
«Այս մոդելը զարգացման չի բերում։ Այս ամենը փոխելու համար մենք ունենք մեր առաջարկները»,- ասաց Մելքումյանը։
Նա նշեց, որ սպառողական համակարգի հետևանքը նաև աղքատությունն է. «Սպառողական մոդելը, երբ որ չի խրախուսում ներդրումներ, անպայման գնաճ է բերում, և ինչքան ուզում ես թոշակ, աշխատավարձ բարձրացրու»։

Նա ներկայացրեց իրենց առաջնային 10 առաջարկները։ Առաջին կետով Հայաստանի 10 մարզում ստեղծում են հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի։
«Պետք է ուսումնասիրենք մարզերում ներկա ու նախկին ձեռնարկությունների վիճակը, գույքագրվի, և ժամանակն է բիզնեսին հնարավորություն տանք գործի արդյունաբերան հիփոթեքը։
Պետք է գնանք այս ճանապարհով, Երևանից քաշենք, տանենք մարզեր, մյուս կողմից էլ մարզերը զարգացնենք»,- ասաց Մելքումյանը։
Քայլերից մեկի համաձայն երկու տարում 75 հազար նվազագույն աշխատավարձը սահանվելու է 120 հազար դրամ։
10 քայլերից են՝ ներդրումների աջակցության /մեկ պատուհան/ ծրագրի անհապաղ գործարկում, կենսաթոշակները և աշխատավարձերը գնաճից առաջանցիկ ինդեքսավորել և նվազագույն աշխատավարձի շեմը սահմանել 82 հազար դրամ, փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկի տոկոսադրուքը սահմանել 1 տոկոս, գազի և էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնել 10 տոկոսով, գույքահարկի դրույքաչափը կրճատել առնվազն 2 անգամ, մինչև 3 միլիոն դրամ վարկերի տույժ և տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում, բոլոր մարզերում սառնարանային, պահեստային և տարայավորման տնտեսություններ ձևավորել, բարձրագույն կրթությունը Հայաստանում դարձնել անվճար։
Մանրամասն՝ տեսանյութում։