«Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով տասնյակ միլիոնավոր դրամներ է տրամադրվել քովիդի դեմ պայքարին
Քաղաքական
11:18 15/03/2026
Հայաստան

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով տասնյակ միլիոնավոր դրամներ է տրամադրվել քովիդի դեմ պայքարին

Հայաստանում կորանավիրուսի պատճառով  առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով ազգային բարերար Սամվել  Կարապետյանն ու Կարապետյան ընտանիքը    «Տաշիր»  բարեգործական հիմնադրամի միջոցով   միլիոնավոր դրամներ տրամադրեցին»,-թելեգրամի իր էջոըն գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աննա Վարդանյանը։

«Արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին...

Նախ տրամադրվել է 100 մլն դրամ, որի կեսն ուղղվել էր Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին՝ բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար, իսկ  մյուս կեսը՝  հատուկ հաշվեհամարին՝ համաճարակի  հաղթահարմանն ուղղված կառավարության  ձեռնարկած միջոցառումներն իրակացացնելու համար։

Եվս 300,000 դոլար Սամվել Կարապետյանը տրամադրեց Շտապ  բուժօգնության ծառայության աշխատակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, 100․000  դոլար էլ ուղղվեց  կովիդի դեմ պայքարի և Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ քաղաքացիների տարհանման համար»։

 Բացի այս խոշորածավալ դրամական օգնությունը, երկրի համար այդ ծանր օրերին, «Հայաստան ի էլեկտրական ցանցեր»  ընկերության հետ համատեղ, Հայաստանում գործող տարեցների խնամքի կենտրոններին, էջմիածնի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել են համապատասխան ախտահանիչ միջոցներ և խնամքի պարագաներ:

Աջակցություն է տրամադրվել նաև գյուղական համայքներին՝ սերմացուի, պարարտանյութի ու անհրաժեշտ տեխնիկական միջոցների տեսքով»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով տասնյակ միլիոնավոր դրամներ է տրամադրվել քովիդի դեմ պայքարին