Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից
Քաղաքական
12:44 13/03/2026
Հայաստան

Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից

«Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդումը պայմանավորված է  առաջին հերթին իր ազգային կերպարով։ Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ էությամբ տրամադրված է մեր ազգային արժեքների, ազգային պատկանելիության նկատմամբ»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը պարբերաբար հալածում է մեր ազգային արժեքները, ինքնությունը։

«Ես չեմ կարող իմ ինքնությունը կորցնել, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը»,- նշեց Կարապետյանի աջակիցը։

Մեկ այլ աջակից նշեց, որ այս կառավարությունը վախենում է Սամվել Կարապետյանի՝ հաջորդ վարչապետ լինելու փաստից. 

«Սամվել Կարապետյանն արդեն իսկ ներկայացրել է 5 տնտեսական քայլերը, որոնք ձեռնարկելու է  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Վստահ ասում եմ՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը, և մենք ունենալու ենք ազատ, ինքնիշխան Հայաստան»։ 

Հիշեցնենք՝ «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում այս պահին համաժամանակյա բողոքի ակցիաներ են ընթանում։  

Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում կառավարության,  դատախազության և քննչական կոմիտեի շենքերի առջև։

Հակակոռուպցիոն դատարանն այսօր կքննի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Իսկ երեկվանից Սամվել Կարապետյանի  աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից