Արդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
19:00 15/03/2026
Հայաստան

Արդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. Նարեկ Կարապետյան

«Արդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները։ Վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն»,- վերտառությամբ տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

Տեսանյութում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տալիս Civilnet-ին, որում մասնավորապես ասում է.

«Մի քանի ծրագիր կա։ Առաջինը կոչվում է ինդուստրալիզացիա՝ վերաարդյունաբերականացում; Այն վերջին տենդենցներից է, որ արևմտյան շատ երկրներում վերադարձել է, այն բանից հետո երբ 2000-ականների սկզբին արդյունաբերությունը վերացել էր և տեղափոխվել Չինաստան։ Հիմա արևմտյան շատ երկրներ այս ճանապարհով են գնում։

Վերաարդյունաբերականացումը շրջաններում կլուծի աշխատատեղերի հարցը։

Առաջին ուղությունն է, ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական ապրանքներով։ Մեր պետությունը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Մենք հնարավորություն ունենք այն տեղայնացնելու։ 44-օրյա պատերազմում, մենք մեծ կորուստներ ունեցանք, քանի որ ինքնաթիռներով սպասում էինք մատակարարման և ինքնաթիռն էլ գալիս էր միայն Իրանի օդային տարածքով։ Այսինքը թռիչքները շատ երկար էին տևում։

Արդյունաբերականացումը միլիարդավոր դոլարներ կպահի մեր երկրում, կստեղծի տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Բայց ուրիշ էֆեկտ էլ այն ունի. վերաարդյունաբերականացման մեջ մեկ աշխատատեղը բերում է 1.5 աշխատատեղ լրացուցիչ մուլտիպլիկատիվ էֆեկտ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. Նարեկ Կարապետյան