Կոպեկներ ա ավելանում. Գորիսեցին ընդհատեց Փաշինյանի խոսքը թոշակները ավելացնելու մասին
Քաղաքական
16:01 15/03/2026
Հայաստան

Կոպեկներ ա ավելանում. Գորիսեցին ընդհատեց Փաշինյանի խոսքը թոշակները ավելացնելու մասին

«Հա, «պադյեզդներում» մարդ չենք խփել, ձիգ ենք, դրա համար չենք խփել, մենք շատ ձիգ ենք»,-քարոզարշավի շրջանակներում Գորիսում քաղաքացիների հետ զրուցելիս հայտարարեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե իրենք ձիգ իշխանություն են, եթե այդպիսին չլինեին, չէին կարող 2018-ին հեղափոխություն անել, 8 տարի մնալ իշխանության։

Տեսնելով թոշակառուին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլի 1-ից թոշակն ավելանալու է։

Գորիսեցի թշակառուն արձագանքեց «Կոպեկներ ա ավելանում»։

«10 000-ը կոպեկա՞։Երբ անկանխիկ առևտուր անեք, ևս 10 000 կբարձրանա»,- վրա բերեց Փաշինյանը։

«Որ առևտուր անենք, էտ փողը որտեղի՞ց պիտի լինի, որ ուրախության գնալուց մի երկու կոպեկ փող տանք», -հարցրեց թոշակառուն։

Փաշինյանն էլ խորհուրդ տվեց. «Նվեր առեք, ինչ պարտադիր ա փող»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոպեկներ ա ավելանում. Գորիսեցին ընդհատեց Փաշինյանի խոսքը թոշակները ավելացնելու մասին