29 %-ը Ձեզ են ընտրելու. Փաշինյանի կողմից խրախուսված ընտրության գնացող դպրոցական
Քաղաքական
18:45 15/03/2026
Հայաստան

29 %-ը Ձեզ են ընտրելու. Փաշինյանի կողմից խրախուսված ընտրության գնացող դպրոցական

Սյունիքում, ինչպես իրենք են ներկայացնում, ներկուսակցական քարոզարշավի նպատակով գտնվող Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները, անչափահաս երեխաների են ներգրավվում քաղաքական գործընթացների մեջ։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Նիկոլ Փաշինյանը քայլում է և զրուցում դպրոցական երեխաների հետ՝ առաջիկա ընտրությունների մասին։

Նիկոլ Փաշինյանի և երեխաների զրույցը ներկայացնում ենք բառացի։

-Երկու ամսից ընտրություններ լինելո՞ւ է։

Ն․ Փ․ -Հա։ Ո՞ւմ օգտին ես քվեարկելու։

-Ձեր։

Ն․ Փ․ -Գնալո՞ւ ես ընտրությունների։

-Այո։

 Ն․ Փ․ -Ապրես։

-29 %-ը Ձեզ են ընտրելու։

Ն․ Փ․ -Հը՞։ 29 %-ը քիչ ա։

-Մեկին էլ՝ 46։

Ն․ Փ․ -Քիչ ա, քիչ ա 29 %-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
29 %-ը Ձեզ են ընտրելու. Փաշինյանի կողմից խրախուսված ընտրության գնացող դպրոցական