Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի ԱԳՆ-ն տեղեկություն է հրապարակել Գերագույն առաջնորդ Խամենեիի վիճակի մասին
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջ է, և երկրում իրավիճակը նրա վերահսկողության տակ է։ Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ Արաբի Ալ Ջադիդ»-ին տված հարցազրույցում։
«Հեղափոխության առաջնորդը լավ առողջական վիճակում է և լիովին վերահսկում է իրավիճակը», -ասել է նա։
Նա հայտարարել է, որ «իրավիճակը Իրանում կայուն է» և «պետական հաստատություններում կամ բանակում պառակտումներ չկան»։
Մի քանի օր առաջ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Մոջթաբա Խամենեին «աղավաղվել» է ամերիկյան և իսրայելական հարվածներից։ Հեգսեթը Իսլամական Հանրապետության առաջնորդին բնութագրել է որպես «սարսափած» և «փախուստի մեջ»։ Հեգսեթը այս եզրակացությունը հիմնավորել է այն փաստով, որ Խամենեիի ազգին ուղղված առաջին ուղերձը կարդացել է հեռուստատեսային հաղորդավարը, և Գերագույն առաջնորդի որևէ տեսագրություն կամ աուդիո ձայնագրություն չի եղել։