Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում ճաշարանի այցելուներին մատուցվել է մրցարշավային ձիու միս
Թուրքիայի Մերսին քաղաքում անվճար ճաշարանում որպես տավարի միս մատուցվել է մրցարշավային ձիու միս։ Լուրը հայտնում է Daily Mail-ը։
Ըստ լրատվամիջոցների լուրերի՝ կարիքավորների համար նախատեսված քաղաքային ճաշարանի հաճախորդը իր ճաշի ժամանակ հայտնաբերել է մրցարշավային ձիերի մեջ տեղադրված միկրոչիպ։
Հետաքննությունը պարզել է, որ ճաշարանում որպես տավարի միս մատուցվել է ձիու միս, և միկրոչիպը նախկինում տեղադրվել էր չորս տարեկան մրցանակակիր Smart Latch անունով ձիու մարմնում։ Ձին վնասվածք էր ստացել մրցարշավի ժամանակ, և որոշվել էր բուժել նրան և նվիրաբերել մանկական ձիասպորտի ակումբին։ Սակայն ձիուն այնտեղ երբեք չեն տեսնել, քանի որ նրան մորթել էր մսագործը։ Տեղափոխողը ձիուն տարել էր անօրինական մորթողի մոտ, որը վաճառել էր միսը՝ այն ներկայացնելով որպես տավարի միս։
Երբ խաբեությունը բացահայտվեց, սկանդալ բարձրացավ։ Ձիերի մորթը պաշտոնապես արգելված չէ Թուրքիայում, բայց համարվում է տաբու։ Մերսինի իշխանությունները հայտարարել են, որ կհետաքննեն միջադեպը։