Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երգչուհի Ալլա Պուգաչովան հանրությանը ներկայացել է ձեռնափայտով։ Գազետա.ռու կայքը գրում է, որ մի երկրպագու սոցիալական ցանցերում հրապարակել է երգչուհու լուսանկարը, որտեղ նա ամուսնու՝ կատակերգու Մաքսիմ Գալկինի հետ է։ Երգչուհին աջ ձեռքով հենված է ձեռնափայտին։
Մարտի 12-ին Պուգաչովայի տնօրեն Ելենա Չուպրակովան Գազետա.ռու-ին տված հարցազրույցում հրաժարվել էր մեկնաբանել երգչուհու՝ ապրիլին «Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի» ղեկավար Վիտալի Բորոդինի կողմից ներկայացված հայցի վերաբերյալ դատական նիստին հնարավոր ներկայանալու հարցը։
