Խորթ մայրը փորձել է սպանել մեկ տարեկան երեխային. Նոր մանրամասներ
Իրավունք
12:56 16/03/2026
Հայաստան

Խորթ մայրը փորձել է սպանել մեկ տարեկան երեխային. Նոր մանրամասներ

Այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Panorama.am-ին ՆԳ նախարարությունից հայտնեցին, որ քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։

Panorama.am-ի ունեցած տեղեկություններով, երեխային ծեծելու միջոցով փորձել է  սպանել խորթ մայրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder