Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բլոգեր Լերչեկի (Վալերի Չեկալինա) մի աչքը քիմիոթերապիայի ընթացքում սկսել է կուրանալ։ Հիշեցնենք, որ բլոգերի մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ, որը գտնվում է չորրորդ փուլում։
Կուրանալու մասին, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, դատարանում հայտարարել է բլոգերի փաստաբան Յուլիա Լիսանովսկայան;
Փետրվարի վերջին բլոգերը լույս աշխարհ է բերել իր չորրորդ երեխային։ Դուրս գրվելու հաջորդ օրը նա հոսպիտալացվել է ուռուցքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, նրա մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ։
Անցած ուրբաթ նա քիմիաթերապիա է անցել Բլոխինի Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում։
Չեկալինան գտնվում է տնային կալանքում՝ ԱՄԷ ապօրինի կերպով ավելի քան 250 մլն ռուբլի տեղափոխելու գործով, իսկ նրա հետ մեղադրյալի աթոռին նստած է նաև նախկին ամուսինը՝ Արտեմ Չեկալինը։