«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է
Քաղաքական
20:29 16/03/2026
Հայաստան

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է

 «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ դաշինքի  վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

«Անվտանգությունն առաջիկա տարիներին մնում է Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը։ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի և մերժի մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու տարբերակը։

Հիշեցնեմ՝ հենց այդ մոտեցումն ապահովեց Հայաստանի ամենախաղաղ տարիները իմ նախագահության օրոք։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «պապայիս արև» մոդելի, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա։ Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ իրավունքի ուժն աշխարհում փոխարինվել է ուժի իրավունքով»,- իր ելույթում նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder