Չի՛ կարող հայրենիք հանձնողը և հայրենիք կառուցողը նույնը լինել․ Քրիստինե Վարդանյան
Քաղաքական
20:27 16/03/2026
Հայաստան

Չի՛ կարող հայրենիք հանձնողը և հայրենիք կառուցողը նույնը լինել․ Քրիստինե Վարդանյան

«Այսօր այստեղ կանգնած եմ ոչ միայն որպես «Հայաստան» դաշինքի անդամ, այլ որպես հայ երիտասարդ, ով գիտակցաբար ընտրել է Հայաստանում ապրելը։ Ես այսօր այստեղ կանգնած են որպես կին, ով միայն Հայաստանի Հանրապետությունում է պատկերացնում ընտանիք կազմելն ու զավակներ մեծացնելը։Ես այսօր այստեղ կանգնած են որպես զավակ մի ընտանիքի, քույր մի եղբոր, ով դեգերել է աշխարհում տարբեր երկրներ, բայց ի վերջո վերադարձել է Հայաստան, որովհետև հայրենիքից բացի ուրիշ ոչ մի տեղ չի պատկերացնում ՝ինչպես կարելի է ապագա կառուցել»,- «Հայաստան» դաշինքի» միջոցառման ընթացքում ասաց պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

 Նրա խոսքով՝ վախը՝ վաղվա օրվա հանդեպ, անորոշությունը, անծանր լռությունը երբեմն շփոթում են անտարբերության հետ։

«Գիտեմ, շատերդ այսօր հոգնած եք, հոգնել եք անգամ ՝ հույս ունենալուց։ Երբեմն ինձ էլ է թվում, որ մեր սերունդին բաժին է հասել միայն անորոշությունը ու ցավը, բայց, սիրելիներս, ես գիտեմ, որ Դեր Զորի անապատում քայլող մեր նախնիները շատ ավելի ծանր դժվարություններ են հաղթահարել, Արաքս գետը անցնող մեր տարագիր նախնիները շատ ավելի ծանր փորձություններ են հաղթահարել, ի վերջո, Արցախի լեռներում կռվող մեր եղբայրներն անասելի ավելի շատ փորձություններ են հաղթահարել, ուրեմն, սա ի՞նչ է, որ մենք միասին չկարողանանք հաղթահարել։ Եթե դուք մտածում եք, որ ձեր ձայնը նշանակություն չունի, որ բոլորը նույնն են, խնդրում եմ՝ մի պահ կանգ առեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ են միլիարդներ ծախսում, որպեսզի դուք այդպես մտածեք, եթե դա է իրականությունը։ Ո՛չ, բոլորը նույնը չեն։ Չի՛ կարող հայրենիք հանձնողը և հայրենիք կառուցողը նույնը լինել։Չի կարող նույնը լինել ինքնության դեմ պայքարողը և այդ ինքնության համար նահատակվելուն պատրաստ եղողը։ »,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder