Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթները չեղարկվել են
Հասարակություն
12:26 16/03/2026
Հայաստան

Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթները չեղարկվել են

Այսօր՝ մարտի 16-ին ԱՄԷ-ից Հայաստան նախատեսված մի քանի չվերթներ չեղարկվել են:

Զվարթնոց օդանավակայանից Panorama.am-ին հայտնեցին, որ Աբու-Դաբի-Երևան այսօր ժամը 12։20-ին նախատեսված չվերթը չեղարկվել է։ Չի կայանալու նաև Շարժա-Երևան չվերթը, որը նախատեսված է ժամը 17։05-ին։

Չեղյալ է հայտարարվել նաև մարտի 17-ի՝ 00։5 նախատեսված Դոհա-Երևան թռիչքը։

Դուբայ -Երևան չվերթը հետաձգվել է Դուբայի օդանավակայանի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելուց հետո։

Չվերթը նախատեսված էր Երևանի ժամանակով 10:25-ին։ Դուբայից Երևան չվերթը, ըստ այս պահին առկա տեղեկությունների, կիրականացվի ժամը 21։00-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթները չեղարկվել են