Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միայն Թեհրանում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 500 մարդ
Իրանի մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Մոհամմադ Իսմայիլ Թավաքքոլիի խոսքով՝ Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, իսկ վիրավորվել՝ 5700-ը։
«Մինչ այժմ մենք ունեցել ենք 5700 ռուժած, որոնցից 503-ը մահացել են պատերազմի հետ կապված միջադեպերի հետևանքով»,-«ՌԻԱ նովոստի» -ն մեջբերել է SNN-ով հրապարակած նրա խոսքերը։
Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 2-ից 12 տարեկան 12 երեխա։ Հայտնում է ՏԱՍՍ-ը
ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին փետրվարի 28-ին։ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։