Քիմիաթերապիայի ընթացքում Լերչեկի մի աչքը կուրանում է. Փաստաբան
Իրավունք
16:49 16/03/2026
Աշխարհ

Քիմիաթերապիայի ընթացքում Լերչեկի մի աչքը կուրանում է. Փաստաբան

Բլոգեր Լերչեկի (Վալերի Չեկալինա) մի աչքը քիմիոթերապիայի ընթացքում սկսել է կուրանալ։ Հիշեցնենք, որ բլոգերի մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ, որը գտնվում է չորրորդ փուլում։

Կուրանալու մասին, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, դատարանում հայտարարել է բլոգերի փաստաբան Յուլիա Լիսանովսկայան;

Փետրվարի վերջին բլոգերը լույս աշխարհ է բերել իր չորրորդ երեխային։ Դուրս գրվելու հաջորդ օրը նա հոսպիտալացվել է ուռուցքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք,  նրա մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ։

Անցած ուրբաթ նա քիմիաթերապիա է անցել Բլոխինի Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական ​​կենտրոնում։

Չեկալինան գտնվում է տնային կալանքում՝ ԱՄԷ ապօրինի կերպով ավելի քան 250 մլն ռուբլի տեղափոխելու գործով, իսկ նրա հետ մեղադրյալի աթոռին նստած է նաև նախկին ամուսինը՝ Արտեմ Չեկալինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քիմիաթերապիայի ընթացքում Լերչեկի մի աչքը կուրանում է. Փաստաբան