Ինչու Շոն Փենը չի մասնակցել «Օսկարի» արարողությանը
Մշակույթ
17:27 16/03/2026
Աշխարհ

Ինչու Շոն Փենը չի մասնակցել «Օսկարի» արարողությանը

Հոլիվուդյան դերասան Շոն Փենը բաց է թողել «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը և չի ստացել երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակը, քանի որ մեկնել է Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աստղի ծրագրերին ծանոթ երկու անանուն աղբյուրների։

Նրանց խոսքով, Փենը անցյալ շաբաթվա վերջին արդեն պլանավորել էր ուղևորություն դեպի Եվրոպա և Ուկրաինա։ NYT-ի աղբյուրները չգիտեն, թե նա կոնկրետ ինչ էր պլանավորում անել այնտեղ կամ որտեղ էր գնում երկրի ներսում։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Շոն Փենը սկսել է հաճախակի և երկարատև այցելություններ կատարել Ուկրաինա 2022 թվականից, որտեղ նկարահանել է «Сверхдержава» վավերագրական ֆիլմը: Նա ընկերացել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան նվիրել իր «Օսկարներից» մեկը՝ հայտարարելով, որ հակամարտության ավարտից հետո այն կվերցնի:

Հիշեցնենք, որ Շոն Փենը երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել «Մարտը մարտի հետևից» ֆիլմում մարմնավորած դերի համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչու Շոն Փենը չի մասնակցել «Օսկարի» արարողությանը