Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այս տարի կլիմայական տեսանկյունից գերազանց է, և ջերմաստիճանի ընթացքը և տեղումների քանակը լրիվ մեր օգտին են»,-հաղորդում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, այսօրվանից կարող ենք ասել, որ հանրապետության հովտային շրջաններում ադեն գարուն է, քանի որ օդի օրական միջի ջերմաստիճանը +5-ից բարձր է։
Առաջիկա 3 օրերին հարավ-արևմուտքից թափանցած տաք օդային հոսանքներով պայմանավորված օդի ջերմստիճանը ցերակային ժամերին կբարձրանա ևս 4-6 աստիճանով, ինչ արդյունքում նախալեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի մինչև +15-ի, իսկ հովտային շրջաններում, այդ թվում նաև Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +17-+18 աստիճանի։
Տեղումները կվերսկսեն մարտւի 20-ից, քանի որ Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն է ներթափանցելու։