Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հետո ի՞նչ, այ քեզ բան. Սինանյանը՝ Փաշինյանի օրոք Արցախը հանձնելու մասին
«Պատիժը չպետք է հասնի Նիկոլ Փաշինյանին, մեր իշխանությանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախը հանձնելու համար ե՞րբ է պատժվելու Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը:
Լրագրողի դիտարկմանը, որ դա իրենց իշխանության օրոք է եղել, Սինանյանն արձագանքեց. «Հետո ի՞նչ, այ քեզ բան։ Այսինքն»:
«Մի հասարակ օրինակ. ասենք, հարբեցողը կլինիկական հիվանդություն ունի, լյարդի ցիռոզ է ստացել, խմում է, խմում է, խմում է, վերջին վայրկյանին գալիս է մի հատ բժիշկ, ասում են՝ փրկի կյանքը, ու բժիշկը չի կարողանում կյանքը փրկել»,- նշեց Սիանյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ Փաշինյանը կարող էր հրաժարական տալ և ասել՝ չի կարողանալու իրավիճակը փոխել, նա ասաց. «Ձեր ասածն անպատասխանատվություն է, ի՞նչ է նշանակում թող հրաժարական տար»։