Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ անհատն անցած ճանապարհ ունի և հաղթանակներով ամրագրված հետագիծ, նրան լսելն ու հետևելը պահանջված է․ Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Այն ամեն ահավորը, ինչը կատարվել և դեռ կատարվում է մեր ժողվրդի և պետականության հետ, վաղը սերունդները նայելու են որպես պատմություն... Իսկ այդ պատմությունը հիշվելու և գնահատվելու է ոչ թե նրանցով, ովքեր մեզ այսօր առաջնորդում են, այլ այն ժողովրդով, որն այսքանից հետո հանդուրժում է իրեն առաջնորդողներին...
...Երբ անհատն անցած ճանապարհ ունի և հաղթանակներով ամրագրված հետագիծ, նրան լսելն ու հետևելը պահանջված է, մանավանդ, եթե ժողովուրդն ու նրա ստեղծած պետականությունը գտնվում է օրհասական վիճակում...
Հ.գ.-...Իմ շատ սիրելի ժողովուրդ, առաջնորդին գնահատիր կատարածով, այլ ոչ երբեք փողոցային էժան բեմադրություններով, քանզի քո դիմաց հայրենակործան անդունդ է...»։