Արմավիրցի տղամարդը, առանց համապատասխան լիցենզիայի, զբաղվել է օղու և ծխախոտի վաճառքով
Իրավունք
17:49 17/03/2026
Հայաստան

Արմավիրցի տղամարդը, առանց համապատասխան լիցենզիայի, զբաղվել է օղու և ծխախոտի վաճառքով

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ արմավիրցի 41-ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլատվության և լիցենզիայի, զբաղվում է օղու և ծխախոտի վաճառքով:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել 41-ամյա տղամարդու՝ Արմավիրի Գայի փողոցում գտնվող մթերային խանութում և ավտոտնակում: Հայտնաբերվել են 42 շիշ կեղծ օղի և 580 տուփ ծխախոտ:
41-ամյա տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, ապա՝ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արմավիրցի տղամարդը, առանց համապատասխան լիցենզիայի, զբաղվել է օղու և ծխախոտի վաճառքով