Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ ազդրի վնասվածք է ախտորոշվել շաբաթ օրը Իտալիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Ատալանտայի» (1:1) դեմ խաղից հետո։ sport-express.net-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի վերականգնման ժամանակը կորոշվի բժշկական զննումից հետո։
Սա նշանակում է, որ նա կարող է բաց թողնել մի քանի խաղ։ Ավելի քան հավանական է, որ «Ինտերի» հաջորդ առաջնությունում «Ֆիորենտինայի» դեմ խաղը բաց կթողնի։ Հնարավոր է, որ նա չվերականգնվի մինչև իրենց ավելի հզոր մրցակից «Ռոմայի» դեմ խաղին։
fcinter1908.it հաղորդմամբ, խաղը տեղի կունենա ապրիլի սկզբին։