Ատոմ Մարգարյան. Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին
Քաղաքական
13:28 17/03/2026
Հայաստան

Ատոմ Մարգարյան. Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին

Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախագծին միանալու մասին։

««Առաջարկ Հայաստանին» նախագիծը բաց, ազատ, վերկուսակցական հարթակ է, որը կարող է համադրել ու գեներացնել արդյունավետ ծրագրեր մեր երկրի բազմաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ։ Այն ունակ է միավորել իրենց բնագավառներում փորձառու և հանրային վաստակ ու հեղինակություն ունեցող անհատ-մասնագետների ու պրոֆեսիոնալների, այդ կերպ իր նպաստը բերել ծանր մարտահրավերների դիմագրավող մեր երկրի խնդիրների լուծմանը։

Հաշվի առնելով այս ամենը, ես միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին և պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձը ու կարողությունները ի նպաստ բերել նրա ազգաշահ առաջխաղացմանը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ատոմ Մարգարյան. Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին