Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ իր համար պատիվ կլինի նվաճելու Կուբան։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տան օվալաձև սրահում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
CNN-ն ընդգծում է, որ Թրամփն այդ հայտարարությունն արել է նույն օրը, երբ կղզու էլեկտրաէներգիայի ցանցը առաջին անգամ փլուզվեց համազգային մակարդակով, քանի որ ԱՄՆ-ն փաստացի դադարեցրեց նավթի մատակարարումն այդ երկիր։
«Գիտե՞ք, ամբողջ կյանքումս լսել եմ Միացյալ Նահանգների և Կուբայի մասին, ե՞րբ Միացյալ Նահանգները կունենա Կուբան գրավելու պատիվը։ Դա մեծ պատիվ է։ Կուբան որևէ կերպ գրավելը, այո՛, Կուբան գրավելը, այսինքն՝ անկախ նրանից, թե ես ազատագրեմ այն, թե վերցնեմ, կարծում եմ՝ կարող եմ անել այն ամենը, ինչ ուզում եմ», - ասել է Թրամփը։
Կուբայում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեծապես կախված է նավթից: Պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգտոնի կողմից վառելիքի մատակարարումների սահմանափակումը սրել է երկրի էներգետիկ ճգնաժամը՝ առաջացնելով էլեկտրաէներգիայի պարբերական անջատումներ, զբոսաշրջության անկում: Վառելիքի գները այնքան են բարձրացել, որ սև շուկայում բենզինի գինը կարող է հասնել մեկ լիտրի դիմաց՝ մինչև 9 դոլարի, ինչը նշանակում է, որ մեքենայի վառելիքի բաք լցնելու համար անհրաժեշտ է ավելի քան 300 դոլար, ինչը ավելի շատ է, քան կուբացիների մեծ մասը վաստակում է տարեկան: