Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին»,-այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին փետրվարի 28-ից՝ պատերազմի մեկնարկից ի վեր դարձել է պատերազմի սպանության ամենանշանակալի թիրախը։ Այդ մասին գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով երեք առանձին աղբյուրների։
Նշենք, որ իրանական կողմը չի հաստատել այս տեղեկությունները։ Ավելի ուշ Լարիջանի սպանության մասին հայտարարել է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Այդ լուրերին ի պատասխան՝ իրանական ԶԼՄ-ները գրել էին, որ Լարիջանիից շուտով ուղերձ կհրապարակվի: Րոպեներ առաջ Լարիջանի անունից «Դենա» նավի անձնակազմի հուղարկավորման առնչությամբ ուղերձ է հրապարակվել։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հաստատել է, որ սպանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Բասիժ կիսառազմական աշխարհազորի ղեկավար Ղոլամռեզա Սոլեյմանիին ու նրա տեղակալ Սեյեդ Քարիշիին։