Մեր ինքնությունը ջնջովի գրիչով չի գրած, որ ռետինով ջնջեք. Անաիս Սարդարյան
Հասարակություն
17:13 17/03/2026
Հայաստան

Մեր ինքնությունը ջնջովի գրիչով չի գրած, որ ռետինով ջնջեք. Անաիս Սարդարյան

«Մեր ինքնությունը, ռետինը վերցրած, ուզում են ջնջել, չեն հասկանում, որ այդ անտերը ջնջովի գրիչով չի գրած, ինքնությունը գրված է մեր արյան, այս երակների մեջ, հոսող արյան մեջ ու չես կարա ջնջել գենետիկ կոդը, ու երբ Արցախը եղել է մերը, դրանք պատմության մեջ չեն եղել, անուն չեն ունեցել»,-նշում է դերասանուհի, բլոգեր Անաիս Սարդարյանը  սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում։

Դերասանուհին անդրադարձել է ԳԱԱ  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի աշխատանքից ազատմանն ու դրա շուրջ զարգացումներին։

«Գործից հանել է «ցիլոյով մարդը»՝ երկրի ղեկավարը, այսպես ասած, որովհետև այդ հրաշք կինն Արցախի մասին գիրք է նվիրել Վենսին:  Լավ, իրեն հանեցիք գործից, ինձ ես մայկայի համար տարաք, նստացրեցիք, իմ 8 տարեկան երեխուն լոգո պատրաստելու համար… Լավ մեր արյունը հո չե՞ք հանելու մեջներիցս, փոխեք, ի՞նչ եք անելու, ուզում եմ հասկանալ»,-նշել է դերասանուհին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր ինքնությունը ջնջովի գրիչով չի գրած, որ ռետինով ջնջեք. Անաիս Սարդարյան