ԵՄ արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին
Քաղաքական
17:00 17/03/2026
Հայաստան

ԵՄ արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին

Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով իրենց ձեռքի տակ հայտնված փաստաթղթին։ Նշվում է, որ փորձագետների խումբը կազմված կլինի 9-14 հոգուց։

«Առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը կիբեռհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ներքն գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն»,– գրում է աղբյուրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵՄ արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին