Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում իշխանության հարցը աշխարհաքաղաքական բարձր նշանակության է. Հակոբ Բադալյան
ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն օրերս հայտարարեց. «Եվրամիությունը «հիբրիդային արագ արձագանքման խումբ» կուղարկի Հայաստան՝ երկրի ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար... Մենք արտաքին միջամտության դեմ պայքարում Հայաստանին միայնակ չենք թողնի»։ Panorama.am-ը դիմեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանին՝ պարզելու, թե ինչքանո՞վ արագ արձագանքման խումբը կարող է ազդել ընտրությունների ընթացքի վրա, այն ում է պետք և արդյոք փորձ է արվում «մոլդովական մոդելը» իրականացնել ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Հ. Բադալյան-Համենայն դեպքս, նման սցենարով շարժվելու համար միտումներ նկատվում են։ Առնվազն ինֆորմացիոն առումով կան նախադրյալների ձևավորման գտործընթացներ։ Մենք այն տեսնում ենք Հայաստանի պաշտոնական կառույցների և պաշտոնյաների հայտարարությունների տեսքով։ Ուզում եմ հիշեցնել Արտաքին հետախուզական ծառայության մի քանի անդրադարձերը, ընդհուպ արդեն սփյոռքի գործերով հանձնակատարն է խոսում այդ թեմաներով և նրանց խոսքում ակնհայտ են ներքին ինֆորմացիոն միաջավայրի ձևավորման միտումները։ Այս իմաստով առնվազն այդ միջավայրը ձևավորելու գործընթացը մենք տեսնում ենք։ Ինչպիսի զարգացում կլինի հետագայում՝ կարծում եմ կախված է շատ ու շատ հանգամանքներից, բայց այդ միջավայրի ձևավորումը մենք տեսնում ենք։
Panorama.am-ԵՄ արագ արձագանքման խումբը եթե գա Հայաստան, կկարողանա՞ որևէ ազդեցություն ունենալ ընտրությունների ընթացքի վրա։
Հ. Բադալյան-Իմ գնահատմամբ՝ արագ արձագանքման խմբի առկայությունը և ներկայությունն ավելի շատ անհրաժեշտ է Եվրամիությանը, քան Հայաստանի իշախնությանը։ Մեր իշխանություններին անհրաժեշտ է իր գործողությունների նկատմամբ Եվրոպայի լոյալությունը, բայց զուտ արագ արձագանքման խմբի իմաստով այդ մեխանիզմը ավելի անհրաժեշտ է հենց Եվրամիությանը։
Panorama.am-Զուտ դիտորդակա՞ն առաքելության իմաստով, թե՞ այլ։
Հ. Բադալյան- Մենք իհարկե հասկանում ենք, որ Հայաստանում իշխանության հարցը հատկապես այս փուլում ոչ միայն ներքին, այլև աշխարհաքաղաքական բարձր նշանակության հարց է։ Մենք տեսնում ենք այդ գործընթացում խոշոր կենտրոնների շահագրգռությունը և այս տեսանկյունից արագ արձագանքման խումբը եվրոպայի համար ավելի մեծ և ավելի աչառու ներկայաության հնարավորություն է, դրա մեխանիզմենրից մեկը։ Դրա համար է, որ, ըստ իս, այն ավելի շատ, ավելի գործուն նշանակություն ունի հենց Եվրամիության համար՝ անմիջապես տեղում դիտարկելու կատարվողը, տեղում հնարավորինս լայն դիտարկել ընտրական պրոցեսը բոլոր շերտերով, քան այն կարող էր պետք լինել Հայաստանի իշխանությանը։