Հայաստանում պարտք ու վարկ չունեն միայն աղքատ մարդիկ. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Քաղաքական
15:25 18/03/2026
Հայաստան

Հայաստանում պարտք ու վարկ չունեն միայն աղքատ մարդիկ. ՀՀ էկոնոմիկայի նախարար

«Հայաստանում պարտք ու վարկ չունեն միայն աղքատ մարդիկ»,- ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա այդ թեզը կրկնեց մի քանի անգամ

«Հայաստանի ամենահարուստ մարդիկ, այդ թվում՝ այն մարդիկ, ովքեր ֆինանսավորում են կայքերին, էդ մարդիկ ունեն ամենաշատ պարտքը, որովհետև իրենք իրենց բիզնեսները պարտքերով են անում, վարկը վերցնում են, դնում են բիզնեսի մեջ, շահույթ են ստանում, մի քիչ էլ տալիս են տարբեր մամի միջոցներին»,-հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։

Նա նշեց, թե Հայաստանում ամենաշատ պարտքն ունեն ամենահարուստ մարդիկ։

«Ձեր մտքով ինչքան շատ հարուստ մարդ կանցնի՝ 10 հոգի ասեք, ես ձեզ վստահեցնում եմ, որ բոլորը 40-50 մլն դոլարանոց վարկային պարտավորություններ ունեն»,- ասաց Պապոյանը։

Նախարարաը վստահեցրեց, որ հարուստ չէ, քանի որ մեծ վարկեր չունի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում պարտք ու վարկ չունեն միայն աղքատ մարդիկ. ՀՀ էկոնոմիկայի նախարար