Երևանի դպրոցներից մեկում դասընկերուհու կողմից ծեծի ենթարկված 11-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք
11:09 18/03/2026
Հայաստան

Երևանի դպրոցներից մեկում դասընկերուհու կողմից ծեծի ենթարկված 11-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի դպոցներից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, մարտի 12-ին ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գործող դպրոցներից մեկից հարվածներ ստանալու հետևանքով ծնողի ուղեկցությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Հ․ Ե․-ն։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ Երևանի բնակիչ 38-ամյա Մ․ Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցում երեխան բանավոր տարաձայնություն է ունեցել իր դասընկերուհի՝ Դ․ Դ․-ի հետ, և վերջինս ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր երեխայի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով վերջինիս փորի և ծնկային հատվածներին առկա են կապտուկներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի դպրոցներից մեկում դասընկերուհու կողմից ծեծի ենթարկված 11-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց