Թեհրանը նավթի գործարքի շուրջ բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքից դուրս գտնվող 8 երկրների հետ. CNN
Քաղաքական
09:43 18/03/2026
Տարածաշրջան

Թեհրանը նավթի գործարքի շուրջ բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքից դուրս գտնվող 8 երկրների հետ. CNN

Թեհրանը խոստացել է վրեժխնդիր լինել երեքշաբթի օրը երկու բարձրաստիճան ղեկավարների սպանության համար։ Պատերազմի 19-րդ օրն Իրանը, Իսրայելը և Հեզբոլլահը շարունակում են հարվածները, Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին կրակի տակ է հայտնվել:

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանգնած է խնդրի առաջ, քանի որ դաշնակիցները հրաժարվում են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ ԱՄՆ մի շարք գործընկերներ մերժել են Թրամփի խնդրանքը՝ ռազմանավեր ուղարկել նեղուցով նավթ տեղափոխելու համար, թեև Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի նշել է, որ պատրաստ է օգնել:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ քննադատելով դաշնակիցներին պատերազմի կամ Հորմուզի նեղուցի անվտանգության հարցում չօգնելու համար:

Ավելին, Թրամփի կողմից նշանակված ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա Ջո Քենթը երեքշաբթի անսպասելիորեն հայտարարել է, որ հեռանում է իր պաշտոնից՝ վկայակոչելով Իրանի հետ վարչակազմի պատերազմի մասին կասկածները: Թրամփն արձագանքել է՝ Քենթի հրաժարականը «լավ էր», քանի որ նա «անվտանգության հարցում շատ թույլ էր»:

CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է՝ Թեհրանը բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ութ երկրների հետ՝ չինական արժույթով՝ յուանով վաճառվող նավթն ապահով փոխանցելու առաջարկի շուրջ։ Աղբյուրը չի նշել, թե որոնք են այդ ութ երկրները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder