«Հրապարակ». Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես կմիանա Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ին
Օրվա մամուլ
08:17 18/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես կմիանա Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ին

«Հրապարակ» թերթը գրում է.

««Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հայտարարեց, որ իր ղեկավարած ուժը նույնպես կմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. «Կմասնակցենք ընտրություններին, աներկբա է»։ Նաև հավելել է. «Չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ չեմ տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով»։ Ստացվում է, որ կմասնակցեն ընտրություններին, բայց ոչ՝ անհատապես, այլ միանալով ուրիշ ուժի։

Մեր տեղեկություններով՝ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես կմիանա Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, թեև հնարավոր է՝ անձամբ տեղ չզբաղեցնի նախընտրական ցուցակում: Ի դեպ, տեղեկություններ կան, որ այլ թափառող ուժերի ևս այս ընտրությունների թիվ մեկ ֆավորիտը հավաքում է իր թևի տակ, սակայն պարտադիր չէ, որ նրանք՝ բոլորը, ներկայացուցիչներ ունենան ցուցակում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder