Նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես՝ համաշխարհային էներգետիկ անվտանգության և բնապահպանական ոլորտներում․ Ոսկանյան
Քաղաքական
18:44 18/03/2026
Հայաստան

Նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես՝ համաշխարհային էներգետիկ անվտանգության և բնապահպանական ոլորտներում․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրին և որոշ նավթային ենթակառուցվածքների։

Ըստ իրանական կողմի տեղեկատվության՝ զոհեր չկան, սակայն  բռնկվել է հրդեհ, և կան նկատելի վնասներ։

Իրանն արդեն տեղեկացրել է, որ պատասխան հարվածներ է հասցնելու, այդ թվում՝ նաև Պարսից ծոցի արաբական երկրներում առկա նավթագազային ենթակառուցվածքներին։ 

Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ, ինչի հետևանքով նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես համաշխարհային էներգետիկ անվտանգության և հնարավոր է' նույնիսկ տարածաշրջանի բնապահպանական ոլորտներում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder