Առանց լիցենզիայի բոտոքս ներարկում կատարելն առաջացնում է պատասխանատվություն
Առողջություն
18:10 18/03/2026
Հայաստան

Առանց լիցենզիայի բոտոքս ներարկում կատարելն առաջացնում է պատասխանատվություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը զգուշացնում է, որ առանց լիցենզիայի բոտոքս ներարկում կատարելն առաջացնում է պատասխանատվություն։

«Բոտուլինոթերապիան (բոտոքս ներարկումներ)՝ կոսմետոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի շրջանակներում իրականացվող ծառայություն է.

- պահանջվում է Առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան լիցենզիա.

- կատարվում է ավագ բուժաշխատողի կողմից, ով ունի համապատասխան կրթություն և ՇՄԶ հավաստագիր.

- գովազդն իրականացվում է Առողջապահության նախարարության թույլտվության հիման վրա:

Անհրաժեշտ է իմանալ․

- առանց լիցենզիայի նշված գործունեությամբ զբաղվելը (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն),

- բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելը (ապօրինի բժշկություն),

- ՇՄԶ հավաստագիր չունեցող անձին կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը,

- գովազդը՝ առանց Առողջապահության նախարարության թույլտվության կամ թույլտվության պայմանների խախտմամբ

Օրենքով սահմանված կարգով առաջացնում են պատասխանատվություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder