Նովոսիբիրսկում կենդանիների հարկադիր մորթը, գյուղացիների ակցիան ու բլոգերի կոչը
Հասարակություն
15:37 18/03/2026
Աշխարհ

Նովոսիբիրսկում կենդանիների հարկադիր մորթը, գյուղացիների ակցիան ու բլոգերի կոչը

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի գյուղերի բնակիչները չեն դադարեցնում պայքարը։ Նրանց փողոց է դուրս բերել իրենց ընտանի կենդանիների հարկադիր մորթը։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, մարդիկ ասում են, որ իրենց անասուներին մորթում են ինչ-որ վտանգավոր հիվանդության պատճառով, սակայն հիվանդության անունը գաղտնի է պահվում։

Նրանք վրդովված են ոչ միայն այն պատճառով, որ պաշտոնյաները հրաժարվում են շփվել իրենց հետ, այլ նաև այն փաստից, որ իրենց  չնչին փոխհատուցում են առաջարկում անասունների մորթի դիմաց։ Գյուղացիները նշում են՝ կենդանիներն իրենց եկամտի միակ աղբյուրն են։

«Մեդուզա»-ն գրում է, որ հարցը հայտնվել ու մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում՝ սրելով վերջին ամիսներին ռուսների առջև ծառացած այլ խնդիրներ՝ հարկերի և կոմունալ ծառայությունների սակագների բարձրացում, ինտերնետի անջատումներ և Telegram-ի արգելափակում:

Հայտնի բլոգեր. ծագումով մոլդովացի Վիկտորիա Բոնյան, որն այժմ ապրում է արտասահմանում,  կոչ է արել իր հայրենակիցներին  «վեր կենալ և ապստամբել»՝ իշխանություններին դաս տալու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder