Սամվել Կարապետյանի ուժեղ ղեկավարությունը երաշխավորում է ուժեղ ու երկարատև խաղաղություն. Ն. Կարապետյան
Քաղաքական
14:00 18/03/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանի ուժեղ ղեկավարությունը երաշխավորում է ուժեղ ու երկարատև խաղաղություն. Ն. Կարապետյան

«Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու՝  վերականգնելու այն վնասը, որը Փաշիյանը հասցրել՝ երկրի անվտանգությանն ու տնտեսությանը»,-ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ ելույթ ունենալով կուսակցության անվտանգության ծրագրի շնորհանդեսի ժամանակ։

Ծրագիրը մշակվել է հայաստանյան և օտարերկրյա առաջատար փորձագետների մասնակցությամբ։

Նա նշեց, անցած երեք ամիսների ընթացքում իրենք անդադար ժողովրդին ներկայացրել են կուսակցության տնտեսական ու անվտանգային ծրագրերը։

«Տնտեսական ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր հանձնառություն երաշխավորվում է Սամվել Կարապետյանի կողմից։ Դրանք նախընտրական խոստումներ չեն, մեր ժողովուրդը չի սիրում խոստում բառը։ Խոստում հոմանիշ է չկատարման, դրանք հստակ տնտեսական քայլեր են, որոնք կկիրառվեն հենց Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո առաջին իսկ օրվանից։ Սա կօգնի բարձրացնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը, ինչն էլ կօգնի կասեցնել մարզերի բնակչության նվազումը, վերակենդանացնել աղքատության մեջ գտնվող  մեր համայնքները և նոր խթան հաղորդել մեր մայրաքաղաքին»,-ասաց Ն. Կարապետյանը։

Նա ընդգծեց, հզոր տնտեսությունն է այն ամուր հիմքը, որի վրա կարելի է կառուցել ուժեղ ու երկարատև խաղաղություն։

«Այսօրվա աշխարհում այն երկրները, որոնք չունեն հզոր տնտեսություն, չեն կարող լիարժեք երաշխավորել իրենց անվտանգությունը հատկապես այնպիսի անհանգիստ ու բարդ տարածաշրջանում, ինչպիսին այսօր Հայաստանն է։ Ավելի հզոր տնտեսություն նշանակում է ավելի մեծ միջոցներ, որոնք կարող են ուղղվել պաշտպանական ժամանակակից կարողությունների ու սպառազինության զարգացմանը, ողղվել բանակին»,-ասաց «Ուժեղ հայաստան» կուսակցության խորհրդի նախագահը։

Կարապետյանի խոսքով, Սամվել Կարապետյանի վարչապետությամբ Հայաստանը կընդլայնի իր ռազմավարական, տնտեսական կապերը, նրա միջազգային կապերը նոր ներդրումներ կբերեն Հայաստան աշխարհի տարբեր երկրներից։

«Թույլ Փաշինյանի պայմաններում Հայաստանը կհամաձայնի այնպիսի տնտեսական հարաբերությունների, որոնցում հիմնականում շահելու է մյուս կողմը, ինչպես օրինակ Ադրբեջանից բենզինի ներկրման դեպքում։Այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները դեռ պատանդի կարգավիճակում պահվում են նրանց բանտերում»,-ասաց Կարապետյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանը պարտվեց պատերազմում թույլ ղեկավարության պատճառով։

«Այսօր մենք պատմական հնարավորություն ունենք փոխելու այդ իրողությունը։ Նրանք փորձեցին մեզ կանգնեցնել մեզ անցյալում, իրենց չի հաջողվել, նրանք կփորձեն կանգնցենել մեզ ապագայում, դա էլ չի հաջողվի։ Այստեղ ներկա են մարդիկ, ում Ադրբեջանը չի կարողացել կանգնեցնել, Փաշինյանը հաստատ չին կարողանա»,-ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով, Փաշինյանի թույլ ղեկավարությունը երաշխավորում է ժամանակավոր խաղաղություն, իսկ Սամվել Կարապետյանի ուժեղ ղեկավարությունը երաշխավորում է ուժեղ ու երկարատև խաղաղություն։

«Այս դահլիճում ներկա են բազմաթիվ հերոսներ, որոնք խիզախորեն մարտնչել են մեր հայրենիքի պաշտպանության համար։ Ես սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց իրենց ծառայության համար։ Ցավոք, նրանք դարձան թույլ Փաշինյանի ղեկավարության զոհը։ Հայաստանը պարտվեց պատերազմում թույլ ղեկավարության պատճառով։ Այսօր մենք պատմական հնարավորություն ունենք փոխելու այդ իրողությունը։ Նրանք փորձել են կանգնեցնել մեզ անցյալում, իրենց մոտ չի հաջողվել՝ մեզ բոլորիս։ Նրանք կփորձեն կանգնեցնել մեզ ապագայում, դա էլ իրենց մոտ չի հաջողվի։

Ո՞վ կարող է կանգնեցնել ձեր կամքը՝ ստեղծել ուժեղ Հայաստան։ Այստեղ ներկա են մարդիկ, ում Ադրբեջանը չի կարողացել կանգնեցնել, Փաշինյանը հաստատ չի կարողանա։

Փոխարինելով Նիկոլ Փաշինյանի թույլ ղեկավարությունը, որը կարող է առաջարկել միայն ժամանակավոր խաղաղություն, Սամվել Կարապետյանի ուժեղ ղեկավարությունը երաշխավորում է ուժեղ և երկարատև խաղաղություն՝ երաշխավորված խաղաղություն։

Այսօր մենք մանրամասնորեն ներկայացնելու ենք անվտանգության ծրագիրը, որը մշակվել է Հայաստանից և արտերկրից ներգրավված առաջատար անվտանգային փորձագետների թիմի կողմից։ Անվտանգության ծրագիրը հիմնված է վեց խոստումների վրա։ Ինչպես տնտեսական ծրագրի դեպքում, այնպես էլ անվտանգության ծրագրի դեպքում, սա նախընտրական խոստում չէ։ Սա հստակ ծրագիր է, որը Սամվել Կարապետյանը կսկսի իրականացնել իր վարչապետ դառնալուց հետո՝ հենց առաջին օրվանից։

 

Հայաստանի ժողովուրդն այսօր հուսահատորեն ուժեղ առաջնորդ է փնտրում։ Մարդիկ հոգնել են թուլությունից։ Մարդիկ հոգնել են թույլ Փաշինյանից, որն ավտոբուսում եգիպտացորեն է ուտում, փոխարենը կարող էր աշխարհի առաջնորդների հետ գոնե հեռախոսով քննարկել տարածաշրջանային գործընթացները։ Մարդկանց ավելի քան 80%-ը, ըստ հարցումների, վախենում է, որ թույլ կառավարությունը Հայաստանի համար կստեղծի նոր մարտահրավերներ, Հայաստանը թշնամու կողմից կարող է կրկին հարձակման ենթարկվել։ Մեր հասարակության 80%-ը վախենում է նոր հարձակումից։ Փաշինյանն արդեն երեք պատերազմ է պարտվել, և մենք պետք է կանգնեցնենք նրան, մինչ իր թուլությամբ նոր պատերազմ չհրահրի։

Օրեր առաջ հանդիպեցի մի հայ մարդու, որը խոսելով իրավիճակի մասին՝ ինձ ասաց. «Խաղաղությունը մուրալով չեն ձեռք բերում, մանավանդ այս տարածաշրջանում։ Եթե մուրաս, կստանաս միայն պատերազմ»։ Նա իրավացի է. ուժեղ և երկարատև խաղաղության միակ երաշխիքը ուժեղ Հայաստան ունենալն է։

Եկեք բոլորս համախմբվենք Սամվել Կարապետյանի` ուժեղ առաջնորդի շուրջ։ Եկեք մտնենք յուրաքանչյուր գյուղ, յուրաքանչյուր քաղաք և մարդկանց ասենք, որ իրական ուժեղ առաջնորդը գալիս է ղեկավարելու։

Եկե՜ք ամեն օր աշխատենք մեծ հաղթանակի համար` բոլորիս հաղթանակի համար, պատմական հաղթանակի համար, որը մեզ հնարավորություն կտա արագ իրականացնել այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի Հայաստանը։

81 օրից մեր կյանքը կփոխվի, մեր անվտանգությունը կփոխվի։ Սա է մեր առաքելությունը, սա է մեր կամքը՝ հանուն ուժեղ Հայաստանի»,-նշեց Նարեկ Կարապետյանն իր խոսքում։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի ուժեղ ղեկավարությունը երաշխավորում է ուժեղ ու երկարատև խաղաղություն. Ն. Կարապետյան