Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պատրաստվում է Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին միջուկային զենքի հնարավոր կիրառմանը: Այս մասին Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՀԿ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի տնօրեն Հանան Բալխին։
«Ամենավատ սցենարը միջուկային միջադեպն է, և դա է մեզ ամենաշատը անհանգստացնում», - ասել է Բալխին։
Բալխին նշել է, որ ԱՀԿ աշխատակիցները պատրաստ են միջուկային միջադեպի «ավելի լայն իմաստով», այդ թվում՝ ատոմային ռումբի կիրառմանը կամ միջուկային օբյեկտի վրա հարձակմանը: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ոչ մի նախապատրաստություն չի կարող կանխել այն վնասը, որը կպատճառվի աշխարհին, եթե միջուկային զենք կիրառվի: ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, եթե դա տեղի ունենա, հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ: