Իրանը չի խոստացել հրաժարվել միջուկային զենքից. Թրամփ
Քաղաքական
12:07 25/02/2026
Տարածաշրջան

Իրանը չի խոստացել հրաժարվել միջուկային զենքից. Թրամփ

Վաշինգտոնը դեռևս Թեհրանից չի ստացել միջուկային զենք չմշակելու խոստումԱյդ մասին կոնգրեսում  հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք ցանկանում են համաձայնագիր, բայց մենք չենք լսել այն կախարդական բառն այն մասին, որ նրանք երբեք չեն ունենա զենք»,-ասել է նա Կոնգրեսին ուղղված իր ուղերձում։

Թրամփի խոսքով՝ Իրանն արդեն ստեղծել է հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպա և, իբր, աշխատում է այնպիսի հրթիռների վրա, որոնք կարող են հասնել մինչև Միացյալ Նահանգներ։

Սակայն Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ կցանկանար իրավիճակը կարգավորել դիվանագիտական ​​միջոցներով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder