Վերանայում ենք մեր ԲԿ տնօրենների տեխնիկական, բանկային ֆինանսական հոսքերը. Ավանեսյանը՝ Վեդու ԲԿ-ի տնօրենի կողմից հիվանդանոցի բյուջեից 140 մլն դր կազինոյում տանուլ տալու մասին
Առողջություն
14:43 18/03/2026
Հայաստան

Վերանայում ենք մեր ԲԿ տնօրենների տեխնիկական, բանկային ֆինանսական հոսքերը. Ավանեսյանը՝ Վեդու ԲԿ-ի տնօրենի կողմից հիվանդանոցի բյուջեից 140 մլն դր կազինոյում տանուլ տալու մասին

«Գիտեք, որ կա քրեական գործ և սա իսկապես, լրջագույն խնդիր է, մենք ընդհանուր առմամբ վերանայում ենք մեր տնօրենների տեխնիկան, բանկային ֆինանսական հոսքերը. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Վեդիի ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձն, որոնք տնօրենը պարտվել էր խաղատանը։

Նախարարը նշեց, որ ԲԿ-ի բոլոր աշխատավարձերը վճարված են, աշխատակիցները բնականոն աշխատում են, նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, և ԲԿ-ն իր խորհրդականի միջոցով ուղիղ վերահսկողության տակ է։

«Մեր կողմից հետևողական իրավապահ մարմինների հետ աշխատանքը գնում է, և այդ գումարները պետք է վերադարձվեն»,-հայտարարեց Ավանեսյանը։

Ավանեսյանը հայտարարեց, թե տեղյակ չէ, որ ԲԿ-ի աշխատակիցներն իրեն նամակ են գրել և ահազանգել խնդրի մասին։

Հիշեցնենք, որ Վեդու հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը, ավագանու անդամ  Արամայիս Գրիգորյանը բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ էր տվել կազինոյում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերանայում ենք մեր ԲԿ տնօրենների տեխնիկական, բանկային ֆինանսական հոսքերը. Ավանեսյանը՝ Վեդու ԲԿ-ի տնօրենի կողմից հիվանդանոցի բյուջեից 140 մլն դր կազինոյում տանուլ տալու մասին