Երևանում խրամատներ են, իսկ ասֆալտապատման շրջանակում միլիարդավոր դրամներ են մսխվում. Դանիելյան
Օրվա թեմա
11:53 18/03/2026
Հայաստան

Երևանում խրամատներ են, իսկ ասֆալտապատման շրջանակում միլիարդավոր դրամներ են մսխվում. Դանիելյան

«Երևանում ասֆալտը ասֆալտ չէ։ Տարբեր փողոցներ խայտառակ վիճակում են, խրամատներ են»,- տեսանյութում նշում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Ըստ նրա, փոսալցման աշխատանքների ժամանակ հսկայակա գումաներ են մսխվել. «Անգամ ժամանակավոր փոսալցման պարագայում որևէ բիտումի հետք անգամ չկա, ամբողջությամբ ավազ է։  

Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա, փողերի վատնում։ Ասֆալտապատման շրջանակում միլիարդավոր դրամներ են դուրս գրվում, մսխվում, վերջնարդյունքում տուժում են մեր հայրենակիցները. ամեն անգամ փոսերի մեջ հայտնվելուց հետո ստիպված տանում են մեքենան վերանորոգելու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում խրամատներ են, իսկ ասֆալտապատման շրջանակում միլիարդավոր դրամներ են մսխվում. Դանիելյան