Աշխարհի տեկտոնական շարժումների ընթացքում միշտ զբաղված կլինենք կարկանդակ ուտելով. Պապոյանը՝ հարևանությամբ ընթացող պատերազմի մասին
Տնտեսություն
14:26 18/03/2026
Հայաստան

Աշխարհի տեկտոնական շարժումների ընթացքում միշտ զբաղված կլինենք կարկանդակ ուտելով. Պապոյանը՝ հարևանությամբ ընթացող պատերազմի մասին

«ԹՐԻՓՓ կլինի, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ կլինի»,- ԱԺ-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով լրագրողին, որը հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարել է, որ իրանյան պատերազմը ԱՄՆ ուշադրությունը շեղել է ԹՐԻՓՓ-ից և հարցրեց, թե հնարավոր է ԹՐԻՓՓ-ի հետ նաև ՔՊ-ն չլինի։

Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ը և Իրանը ի վերջո կհասնեն համաձայնության։

«Աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել,  բայց եթե մենք ճիշտ ճանապարհով գնանաք, այդ ընթացքում միշտ զբաղված կլինենք կարկանդակ ուտելով և ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ՝ ԹՐԻՓՓ-ը կսարքենք, Հյուսիս-Հարավը կսարքենք»,-ասաց Պապոյանը։

Նախարարաը հայտնեց, որ հարյուր հազարավոր դրամ պարգևավճարներ ստացող Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների գործունեության արդյունքում Հայաստանում 7.2 % տնտեսական աճ է ապահովվել, որի հետևանքով կառավարությունը անվճար բժշկական ապահովագրություն է ստանում, իսկ թանկացումների տակ ընկած միջին խավը դրա արդյունքում դեղերի համար նախատեսված 30-50 հազար դրամը կուղղի իր կյանքի բարելավմանը և հիշեցրեց, որ 10 հազար դրամ էլ կենսաթոշակն է բարձրացել, բայց և ընդունեց, որ բարձրացած թոշակով անձամբ ինքը չի կարող ապրել։

 Պապոյանը նաև ընդունեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ կա, բայց թոշակառուներին ձեռք է տալիս 10000 դրամ թոշակի ավելացումը, քան թե գնաճ չլինի։

 «Ավելի լավ է, օրինակ, ունենալ վարչության, պաժնի պետեր, գլխավոր մասնագետներ, որոնք չեն ստանում 200 հազ դրամ աշխատավարձ, այլ ստանան 400 հազար և  կարողանում են այնպիսի երկիր կառուցել,  որտեղ մարդիկ գնում են տուն են վաճառու, որպեսզի 3 մլն դրամով իրենց ծնողի վիրահատությունը անեն, այլ պետությունը անվճար անում է»-ասաց Պապոյանը և հայտարարեց, որ  հունիսի 7-ի ն ժողվուրդը կգնահատի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխարհի տեկտոնական շարժումների ընթացքում միշտ զբաղված կլինենք կարկանդակ ուտելով. Պապոյանը՝ հարևանությամբ ընթացող պատերազմի մասին