Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելը հայտարարել է, թե ճշգրիտ օդային հարվածի հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարարը
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը սպանվել է մարտի 18-ի գիշերը Թեհրանում իսրայելական օդայի հարվածի հետևանքով։
«Չորեքշաբթի գիշերը (մարտի 18-ին), Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության տվյալների վրա, Թեհրանի վրա թիրախային հարվածով սպանեցին հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբին», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ «Իրանի հետախուզության նախարարությունը տիրապետում է առաջադեմ հետախուզական հնարավորությունների, որոնք իրականացնում են դիտարկումներ, լրտեսություն և գաղտնի գործողություններ ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Իսրայելի պետության դեմ»։