Ցավալիորեն, Իրանում ընթացող պատերազմը լուրջ չի ընկալվում. Թյուրքագետ
Քաղաքական
09:47 18/03/2026
Հայաստան

Ցավալիորեն, Իրանում ընթացող պատերազմը լուրջ չի ընկալվում. Թյուրքագետ

«Թեև մեր բակում` Իրանում ընթացող պատերազմի թեման այլևս գրեթե դադարել է լինել մեր հանրության ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, այն ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակի: Դրա վառ վկայությունը երեկ Իրանի առաբել ազդեցիկ գործիչներից մեկի` Ալի Լարիջանիի սպանությունն է:
Իսկ դրա միջանկյալ արդյուքներն արդեն իսկ զգացվում են ողջ աշխարհում, այդ թվում` մեզ մոտ»,-գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա ընդգծում է՝ օրինակ, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահը օրերս նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է Հայաստանում գնաճի վրա 1,2-ից 1,7% ազդեցություն ունենալ և դանդաղեցնել երկրում  տնտեսության աճը:

«Ցավալիորեն, Իրանում ընթացող պատերազմը լուրջ չի ընկալվում, իսկ դրա հետևանքներն ու ազդեցությունը թերագնահատվում են:
Նայեք այսօր առավոտ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի այս կադրերը: Եվ նորից եկեք մտածենք մեր տարածաշրջանի իրական խնդիրների մասին»,-նշում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ցավալիորեն, Իրանում ընթացող պատերազմը լուրջ չի ընկալվում. Թյուրքագետ