Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես՝ համաշխարհային էներգետիկ անվտանգության և բնապահպանական ոլորտներում․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրին և որոշ նավթային ենթակառուցվածքների։
Ըստ իրանական կողմի տեղեկատվության՝ զոհեր չկան, սակայն բռնկվել է հրդեհ, և կան նկատելի վնասներ։
Իրանն արդեն տեղեկացրել է, որ պատասխան հարվածներ է հասցնելու, այդ թվում՝ նաև Պարսից ծոցի արաբական երկրներում առկա նավթագազային ենթակառուցվածքներին։
Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ, ինչի հետևանքով նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես համաշխարհային էներգետիկ անվտանգության և հնարավոր է' նույնիսկ տարածաշրջանի բնապահպանական ոլորտներում»։