Ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
16:42 18/03/2026
Հայաստան

Ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչեր է արել կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայոց բանակի համար։ 

«Հերոսն այն մարդն է՝

ով սեփական շահերը և անվտանգությունը մի կողմ է դնում, որոշում է  օգնել մյուսներին։

ով պատերազմի ժամանակ առաջնագիծ էր ուղարկում  դեղորայք և շտապօգնության մեքնենար,

ով պահեստամասեր էր ուղարկում դրա կարիքն ունեցող  մասնագետներին,

ում ընկերությունները պատերազմի ժամանակ լծված էին անհրաժեշտ պարագներ գնելով ու սեփական միջոցներով մեր հայրենիքի պաշտապաններն հասցնելու գործին։

Իմ հերոսը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանն է»,- նշում են տեսանյութի հերոսները՝ դպրոցահասակ երեխաները, ովքեր իրենց հանձնարարված «Իմ հերոսը»  վերնագրով շարադրության մեջ ներկայացրել են իրենց պատկերացրած հերոսին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան