Վաղվանից սպասվում են տեղումներ
Հասարակություն
09:14 19/03/2026
Հայաստան

Վաղվանից սպասվում են տեղումներ

Երևանում մարտի 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-ին, 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղվանից սպասվում են տեղումներ