Շուտով նաև ռուսերենի ուսուցիչների պակաս կունենանք. ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
16:02 19/03/2026
Հայաստան

Շուտով նաև ռուսերենի ուսուցիչների պակաս կունենանք. ԿԳՄՍ նախարար

«Ընդունելության ցուցանիշներն ակնհայտ ցույց են տալիս, որ ռուսերենով հետաքրքրվածությունը նվազում է, և, ընդհանուր առմամբ, նույնիսկ ռուսերենի ուսումնասիրության բաժիններ  դիմելիության շատ լուրջ խնդիր ունենք»,- ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նրա, իրականում մասնագետների պակասի հարցը շուտով նաև զգալի կարող է դառնալ ռուսերենի ուսուցիչների շրջանում:

«Սա իրողություն է, որը նախ և առաջ պետք է տեսնել, և երկրորդը՝ ծրագրեր կան, բայց հետաքրքրվածության նվազումն ակնհայտ է»,- նշեց Անդրեասյանը։

Ըստ նրա, այն առարկայական մասնագետները, որոնք պատրաստվում են Մանկավարժական համալսարանում, կարող են վերցնել լրացուցիչ ռուսերենի դասընթացներ և կարողանան նաև այդ լեզվով դասավանդել:

«Այս հնարավորություններն ընձեռնվում են, ուսանողները այդ ցանկությունը պետք է ունենան»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder