Հայաստան-Եմ բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է. Կոս
Քաղաքական
17:30 19/03/2026
Հայաստան

Հայաստան-Եմ բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է. Կոս

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել տարածաշրջանի եվրոպացի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած աջակցության համար»,-հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ մամուլի ասուլիսում։

Այս առումով նա կարևորեց Հայաստանին՝ որպես վստահելի գործընկերոջ։ Կոսը նշեց, որ վեց ամիս առաջ էր Հայաստանում, հայտարարեց, որ շուտով էլի կգա՝ մասնակցելու ԵՄ-Հայաստան գալիք գագաթնաժողովին։

Կոսը շեշտեց, որ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպա բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարն ընդգծեց, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ընդգրկում է ոչ միայն տնտեսության, այլև անվտանգության ու ուրիշ ոլորտներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder