Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարի երկու խաղափուլերում
Սպորտ
18:55 19/03/2026
Հայաստան

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարի երկու խաղափուլերում

2026 թվականի մարտի 17-ից 26-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով:

Հայաստանից մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով հաղթանակ է տարել առաջին երկու խաղափուլերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder